Իսպանիայի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի հանդիպումների համար

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի հանդիպումների համար

17/09/2022 - 00:27

Իսպանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Ազգերի լիգայի A դիվիզիոնի վերջին երկու հանդիպումներին։

«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ»)

Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Էրիկ Գարսիա, Ժորդի Ալբա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Դիեգո Լյորենտե («Լիդս»), Պաու Տորես («Վիլյառեալ»), Խոսե Գայա, Ուգո Գիլյամոն (երկուսն էլ` «Վալենսիա)

Կիսապաշտպաններ – Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Սերխիո Բուսկետս, Պեդրի, Գավի (բոլորը` «Բարսելոնա»), Կոկե, Մարկոս Լյորենտե (երկուսն էլ` «Ատլետիկո Մադրիդ»), Կարլոս Սոլեր (ՊՍԺ)

Հարձակվողներ – Ալվարո Մորատա («Ատլետիկո Մադրիդ»), Բորխա Իգլեսիաս («Բետիս»), Պաբլո Սարաբիա (ՊՍԺ), Ֆերրան Տորես («Բարսելոնա»), Երեմի Պինո («Վիլյառեալ»), Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»), Մարկո Ասենսիո («Ռեալ Մադրիդ»)

Նշենք, որ Բորխա Իգլեսիասն ու Նիկո Վիլիամսն առաջին անգամ են հրավիրվել Իսպանիայի հավաքական։

Հատկանշական է, որ Նիկո Վիլիամսի ավագ եղբայրը` Ինյակի Վիլիամսը, ընտրություն է կատարել իր պատմական հայրենիքի` Գանայի օգտին` ընդունելով այդ երկրի հավաքականի հրավերը։

Հավելենք, որ «ֆուրիա ռոխան» Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում սեպտեմբերի 24-ին` Սարագոսայի «Լա Ռոմարեդա» մարզադաշտում, կմրցի Շվեյցարիայի դեմ, իսկ ամսի 27-ին հյուրընկալվելիս կմրցի Պորտուգալիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022