Իսպանիայի գավաթ. «Ատլետիկոն» շոկի ենթարկեց «Բարսային»` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»։
«Լոս Կոլչոներոսից» գոլերը խփեցին Անտուան Գրզիմանը, Ադեմոլա Լուքմանը, Խուլիան Ալվարեսը, իսկ մրցակցի պաշտպան Էրիկ Գարսիան ինքնագոլ գրանցեց։ Դարպասի բոլոր գրավումներն արձանագրվեցին առաջին խաղակեսում։
Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին «Կամպ Նոու» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml