Իսպանական գրանդն աչք է դրել Ա սերիայի լավագույն ռմբարկուներից մեկի վրա
«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, մադրիդյան ակումբը կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ է։
Աղբյուրի փոխանցմամբ` «հնդկացիների» գլխավոր նպատակը «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելն է, սակայն «Ատլետիկոյին» հետ է պահում արգենտինացի հարձակվողի բարձր գինը։
Հաշվի առնելով այդ ամենը` մադրիդյան ակումբը դիկտարկում է նաև այլընտրանքային տարբերակներ, որի հիմնական թեկնածուն Դուշան Վլահովիչն է։
Նշվում է, որ Վալհովիչն ավելի երիտասարդ է ու ավելի մատչելի, այդ պատճառով «Ատլետիկոյի» ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա։
Հավելենք, որ 21-ամյա հարձակվողը ներկա պահին գնահատվում է 40 մլն եվրո, իսկ Ա սերիայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 37 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների շրջանակում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատլետիկո Մադրիդ, Դուշան Վլահովիչ, Ինտեր, Լաուտարո Մարտինես, տրանսֆերներ