Իսպանական գրանդը հետաքրքրված է Կիմիխի ծառայություններով
«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, հնարավոր է, 2024 թվականին հեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հեգաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը մտադիր է Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի հեռանալուց հետո թիմ հրավիրել Կիմիխին։
«Սերուցքայինները» ցանկանում են 28-ամյա գերմանացուն դարձնել թիմի երիտասարդ կիսապաշտպանության առաջատարը։
Սպասվում է, որ շուտով «Ռեալի» շարքերը կհամալրի նաև «Բորուսիա Դորտմունդի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
Ակնկալվում է, որ 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Կիմիխը չի հեռանա «Բավարիայից», իսկ «ռեկորդ մայսթերն» էլ նրան վաճառելու մտադրություն չունի` չնայած կողմերի միջև պայմանագրի ավարտին արդեն մնացել է 2 տարի. այն լրանում է 2025 թ. հունիսի 30-ին։
Այդուհանդերձ, եթե հաջորդ տարի կողմերի միջև նոր պայմանագիր չկքնվի, մեծ է հավանականությունը, որ մյունխենյան ակումբը կդիտարկի նաև Կիմիխին վաճառելու տարբերակը, քանի որ դա կլինի վերջին հնարավորությունը նրա տրանսֆերից գումար վաստակելու համար։
Ինքը` Կիմիխը, պատրաստ է համալրել միայն որևէ արտասահմանյան ակումբի շարքերը, սակայն այն պետք է լինի Չեմպիոնների լիգան հաղթողի հավակնորդ։
Հավելենք, որ Յոզուա Կիմիխը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հուլիսից` անցկացրած 344 խաղում դառնալով 39 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լուկա-Մոդրիչ, Յոզուա-Կիմիխ, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, Տոնի-Կրոս, տրանսֆերներ