Իսպանական գրանդը խոշոր տրանսֆերային առաջարկ է արել Ման. Սիթիին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա լիգայում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ արգենտինացի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
Ըստ աղբյուրի` իսպանական գրանդը 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «քաղաքաբնակներին» առաջարկել է 75 մլն եվրո։
«Հնդկացիները» Ալվարեսի տրանսֆերի դիմաց առաջարկել էին 70 մլն եվրո, սակայն «Սիթիի» ղեկավարները մերժել էին այն։
«Ատլետիկոյի» գլխավոր տնօրեններ Ֆերան Սորիանոն և Խիլ Մարտինը ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ակտիվ բանակցություններ են վարում Անգլիայի չեմպիոնի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալվարեսի տեղափոխության իրականացումը կախված է միայն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներ Սամու Օմորոդիոնի և Ժոաու Ֆելիքսի ապագայից։ Մադրիդյան ակումբը ցանկանում է վաճառել այդ ֆուտբոլիստների տրանսֆերը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ «Ատլետիկոն» Ալվարեսի հետ մինչև 2029 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել։
Հիշեցնենք, որ Խուլիան Ալվարեսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թ. հուլիսին, որի կազմում 103 խաղում խփել է 36 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Ժոաո Ֆելիշ, Ժոաու Ֆելիքս, Խիլ Մարտին, Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլո Սկիրա, Սամու Օմորոդիոն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆերան Սորիանո