Իռլանդիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կմրցի Իռլանդիայի թիմի դեմ։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձկազմը.
Գլխավոր մրցավար – Բենուա Բաստյեն,
Եզրային մրցավարներ – Հիշան Զակրանի, Օրելյեն Բերտոմյե,
Տեսաօգնականներ – Էրիկ Վատալյե, Բերթ Փութ,
Չորրորդ մրցավար – Ստեֆանի Ֆրապար։
Բացի բելգիացի Բերթ Փութից, մյուս բոլոր մրցավարները Ֆրանսիայից են։
Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, մեկնարկը` 22:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բենուա Բաստյեն, Իռլանդիա-Հայաստան, Իռլանդիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026