Իշխան Գելոյանը գոլի հեղինակ է դարձել Բալթիկայի կազմում🎥
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի` ՖԱԼ-ի 18-րդ տուրի շրջանակում Կալինինգրադի «Բալթիկան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Մետալուրգ Լիպեցկի» նկատմամբ։
«Բալիթկայի» կազմում գրեթե ողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Իշխան Գելոյանը, ով 35-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։
Գելոյանը փոխարինվել է 90+1-րդ րոպեին։
Հավելենք, որ 29-ամյա հարձակվողը ՖԱԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման և խփեց իր 2-րդ գոլը։
«Բալթիկան» այս հաղթանակից հետո վաստակեց 24 միավոր և 20 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Նշենք, որ վերջերս «Բալթիկայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս հանրահայտ նախկին պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բալթիկա, Հայաստանի-հավաքական, Մետալուրգ Լիպեցկ, Ռուսաստանի երկրորդ դիվիզիոն, Սերգեյ Իգնաշևիչ, ՖԱԼ