«Ինտերի» հայերենով գրառումը սոցցանցերում 🎥
«Ինտերը» սոցցանցերում հայերենով գրառում է արել` վերհիշելով ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` միլանյան դերբիներում խփած բոլոր գոլերը.
«Դերբիի բոլոր գոլերը հայկական գնացքի` Մխիթարյանի կողմից։ Հետևե՛ք մեզ` ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար»,- գրել է «ներաձուրիի» մամուլի ծառայությունն ու տեսանյութ հրապարակել։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմում «Միլանի» դեմ մրցել է 8 անգամ` խփելով 3 գոլ, կատարելով 1 ասիստ։
«Ինտերը» «Միլանի» հետ միլանյան հերթական դերբին կանցկացնի նոյեմբերի 23-ին Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում, մեկնարկը` ժամը 23:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml