Ինտերի գերկամային որակները. «ներաձուրիները» հետ բերեցին երեք գնդակի կորուստը Բենֆիկայի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում մրցեց «Բենֆիայի» դեմ։
Առաջին կեսում «արծիվները» պարզապես շոկի ենթարկեցին «ներաձուրիներին» և նախքան ընդմիջում երեք անպատասլան գնդսկ ուղարկեցին Էմիլ Աուդերոյի պաշտպանած դարպասը։
Ռոջեր Շմիդտի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ժոաու Մարիուն։
Թվում էր` «Բենֆիկան» հեշտ հաղթանակ կտոնի, սակայն միլանյան ակումբը գերկամային որակներ ցույց տվեց, բեկեց հանդիպման ընթացքը, հետ բերեց երեք գնդսկի կորուստն ու ոչ-ոքի կորզեց։
Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Մարկո Արնաուտովիչը,Դավիդե Ֆրատեզին ու Ալեքսիս Սանչեսը։
D խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Ռեալ Սոսիեդադ» 0:0 »Զալցբուրգ»
Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Ռեալ Սոսիեդադ» – 11 միավոր
- «Ինտեր» – 11
- «Զալցբուրգ» – 4
- «Բենֆիկա» – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չեմպիոնների-լիգա