Ինտերը և ՄՅՈւ-ն համաձայնեցրել են Սանչեսի տրանսֆերը
Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Ալեքսիս Սանչեսը շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ:
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանցիներն անգլիական ակումբի հետ համաձայնեցրել են գործարքի բոլոր դետալները:
Նշվում է, որ Սանչեսը մոտակա ժամերին «Ինտերի» հետ պայմանագիր կստորագրի:
Իտալական ակումբը կվարձակալի չիլիացի կիսապաշտպանին մինչև 2020 թվականի հունիսը, իսկ դրանից հետո կողմերը կքննարկեն խաղացողի հնարավոր վաճառքի հարցերը:
Սաչեսը վաղը կժամանի Միլան, որպեսի բուժզննություն անցնի: