«Ինտերը» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Սասուոլոյին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Սասուոլոյին»։
«Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Յան Բիսեկը, Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսը, Մանուել Ականջին ու Լուիս Էնրիկեն։
Միլանյան գրանդից 3 ասիստ գրանցեց Ֆեդերիկո Դիմարկոն։ Իտալացի լատերալը 12 գոլային փոխանցումով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ասիստենտն է։
Համեմատության համար` նշենք, որ նախորդ մրցաշրջանի լավագույն ասիստենտ Ռոմելու Լուկակուն («Նապոլի») կատարել էր 10 արդյունավետ փոխանցում։
«Ինտերից» հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 70-րդ րոպեին։
Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 58 միավորով առաջին տեղում է, «Սասուոլոն»` 29 միավորով 11-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml