Ինտերը ռեբրենդինգի կենթրակվի․ շուտով կփոխվեն ակումբի անունն ու լոգոն
«Ինտերը», ակումբի 113-րդ տարեդարձի հետ կապված, պատրաստվում է փոխել ակումբի անվանումն ու լոգոն՝ ենթարկվելով ռեբրենդինգի։ «Կապտասևերն» իրենց հիմնադրման օրը նշում են մարտի 9-ին։
Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, «ներաձուրիները» մտադիր են ակումբի ներկայիս «Ինտերնացիոնալեի» փոխարեն պաշտոնական անվանումը դարձնել «Ինտեր Միլան»։ Մինչ այժմ «Ինտեր» տարբերակը համարվել է «Ինտերնացիոնալեի» կրճատ ձևը։
Սպասվում է, որ միլանյան ակումբը կփոխի նաև լոգոն, որի նոր, փոփոխված տարբերակը կներկայացվի շատ շուտով։ «I» և «M» տառերը կդառնան ակումբի նոր լոգոյի բաղկացուցիչ մասը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն հաջորդ շաբաթ «Ինտերի» տնօերն Սթիվեն Չանը և տնօրենների խորհուրդը կհանդիպեն, որպեսզի հաստատեն այս փոփոխությունները։
Հիշեցնենք, որ իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» և վաստակած 40 միավորով՝ հավասարվեց առաջնության առաջատար «Միլանին»։
# Ա-սերիա, Ինտեր, Սթիվեն Չան