Ինտերը պատրաստ է բանակցել Բարսելոնայի հետ
«Ինտերը» պատրաստ է Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի հարցում բանակցություններ սկսել «Բարսելոնայի» հետ, եթե կատալոնական ակումբը գործարքում ներառի մի շարք խաղացողների։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, իտալական ակումբը Լաուտարո Մարտինեսի դիմաց ցանկանում է ստանալ Արթուրի, Ժան-Կլեր Տոդիբոյի, ինչպես նաև Կառլես Ալենիայի տրանսֆերային իրավունքները։ Վերջին երկու խաղացողները «Շալկե-04»-ի և «Բետիսի» կազմում հանդես են գալիս վարձակալական հիմունքներով։
Ավելի վաղ տեղակտովություն էր տարածվել, որ միլանյան ակումբը իր շարքերի կազմում ցանկանում է տեսնել Արթուրո Վիդալին, սակայն այժմ նրանք ցանկանում են ձեռք բերել Արթուրին։
Բացի դրանից՝ «Ինտերն» արդեն աշխատում է Մարտինեսին փոխարինելու հարցում։ Արգենտինացի հարձակվողին փոխարինելու ամենահավանական թեկնածուներն են «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատան և «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն։
# Արթուր, Բարսելոնա, Դուվան Սապատա, Ժան-Կլեր Տոդիբո, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Կառլես Ալենիա, Օլիվիե Ժիրու