Ինտերը մոտ է Բրեշիայի երիտասարդ տաղանդին ձեռք բերելուն
«Բրեշիայի» 20-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին մոտ է կարիերան «Ինտերում» շարունակելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Տոնալին մտադիր է կարիերան շարունակել հենց միլանյան ակումբի կազմում, իսկ կողմերն այժմ բանակցում են խաղացողի տրանսֆերն ավարտին հասցնելու համար։
Սպասվում է, որ գործարքը կարժենա 50 մլն եվրո, իսկ միլանյան ակումբը խաղացողին ձեռք կբերի Մաուրո Իկարդիի վաճառքից ստացված գումարով։ Հիշեցնենք, որ Իկարդին վերջերս դարձավ ՊՍԺ-ի լիիրավ ֆուտբոլիստ, իսկ գործարնք արժեցավ 50+7 մլն եվրո։
# Բրեշիա, Ինտեր, Սանդրո Տոնալի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո