Գերմոտիվացված Ինտերը որևէ հնարավորություն չտվեց Յուվենտուսին🎥
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ եվրոպական ֆուտբոլի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը՝ Derby d’Italia-ն․ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Յուվենտուսը»։
Անտոնիո Կոնտեի սաները գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին և սկզբունքային մրցակցին որևէ հնարավորություն չտվեցին՝ հաղթելով 2։0 հաշվով։
Հանդիպման հերոսը դարձավ Նիկոլո Բարելան, ով նախ՝ 12-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Արթուրո Վիդալին, ապա՝ 52-րդ րոպեին արդեն ինքն աչքի ընկավ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։
Ընդհանրապես, «Ինտերի» ֆուտբոլիստները գրեթե բոլոր ասպեկտներում գերազանցեցին Անդրեա Պիռլոյի սաներին՝ տանելով արժանի հաղթանակ։
Այսպսիով, «ներաձուրիները» վաստակեցին 40 միավոր և հավասարվեցին առաջնության առաջատար «Միլանին», որը 18-րդ տուրի իր հանդիպումը դեռևս չի անցկացրել։ «Ռոսոներիները» հունվարի 18-ին հյուրընկալվելիս կմրցեն «Կալյարիի» դեմ։ «Յուվենտուսն» էլ՝ 33 միավորով 5-րդն է, սակայն մեկ հանդիպում մյուս ակումբների համեմատ պակաս է անցկացրել։
# Ա-սերիա, Անդրեա Պիռլո, Անտոնիո Կոնտե, Արթուրո-Վիդալ, Ինտեր, Միլան, Յուվենտուս, Նիկոլո Բարելա