Ինտերը հետևեց Միլանի օրինակին` չհաղթելով Ջենոային
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Սիմոնե Ինձզագիի թիմը, չնայած ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը` ստեղծելով հատուկենտ իրական գոլային պահեր։
Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։
Այսպիսով, «Ինտերը» կրկին չկարողաղավ օգտվել «Միլանի» նվերից, որն ընթացիկ տուրում միավորներ կորցրեց «Ուդինեզեի» դեմ խաղում. գրանցվեց 1:1 հաշիվը։
Այս ոչ-ոքիից հետո «ներաձուրիները» վաստակեցին 55 միավոր և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը` առաջատար «Միլանին» զիջելով 2 միավոր, սակայն, «ռոսոներիների» համեմատ, մեկ հանդիպում պակաս են անցկացրել։
«Ջենոան», 17 միավորով, նախավերջիինն է` 19-րդը։
Նշենք, որ «Ջենոան» Ա սերիայի շրջանակում անցկացրած վերջին 5 խաղերն ավարտել է ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Միլան, Ջենոա, Սիմոնե Ինձզագի