Ինտերը համալրումներ կունենա
Ըստ իտալական և անգլաիական որոշ պարբերականների՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել 3 ֆուտբոլիստի։
Ակումբը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգին, «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին և «Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոյին։ Յանգի հետ ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ Ալոնսոյի և Էրիկսենի հետ ավելի երկարաժամկետ ծրագրեր ունեն։ «Չելսին» Ալոնսոյի դիմաց ցանկանում է ստանալ 10-12 մլն եվրո, իսկ Էրիկսենի համար «Ինտերը» պատրաստ է վճարել 23,6 մլն եվրո։
# Ինտեր