Ինտերը   հաղթեց Վիկտորիա Պլզենին. Մխիթարյանը  մասնակցեց հանդիպմանը 🎥

Ինտերը հաղթեց Վիկտորիա Պլզենին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը 🎥

13/09/2022 - 22:39

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ինտերը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Վիկտորիա Պլզենի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «ներաձուրիները» ունեին տոտալ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Էդին Ջեկոն ու Դենզել Դումֆրիսը։

Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 72-րդ րոպեին։

Հավելենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Բավարիա» – «Բարսելոնա»

C խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա» (անցկացրած մեկ հանդիպում) – 3 միավոր
  2. «Բարսելոնա» (անցկացրած մեկ հանդիպում) – 3 միավոր
  3. «Ինտեր» – 3 միավոր
  4. «Վիկտորիա Պլզեն» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022