«Ինտերը» հաղթեց «Վերոնային»` շարունակելով մնալ չեմպիոնական պայքարում 🎥
Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Վերոնայի» դեմ։
«Ներաձուրին» 9-րդ րոպեին Քրիստիան Ալսանիի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։
Միլանյան գրանդի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման մտավ 68-րդ րոպեին։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը 74 միավորով երկրորդ տեղում է և առաջնության ավարտից 3 տուր առաջ 3 միավորով հետ է առաջատար «Նապոլիից»։ «Վերոնան» 15-րդն է և ունի 32 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից