Ինտերը Իկարդիի համար Յուվենտուսից 60 մլն եվրո է պահանջում
«Յուվենտուսը» կրկին փորձում է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին, որին հավակնում է ձեռք բերել նաև «Նապոլին»:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, երեքշաբթի թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է արգենտինացի ֆուտբոլիստի կին և գործակալ Վանդա Նարայի հետ:
«Յուվենտուսը» պատրաստ է Իկարդիին վճարել տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ և ֆուտբոլիստն ինքն էլ դեմ չէ տեղափոխվել թուրինյան ակումբ:
«Ինտերը» մտադիր է տրանսֆերի դիմաց ստանալ 60 մլն եվրոյից ոչ պակաս, քանի որ ցանկանում է ձեռք բերել ՄՅՈւ-ի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որի տրանսֆերային արժեքը կազմում է 70 մլն եվրո: