«Ինտերը» դժվարին հաղթանակ է տարել` օգտվելով «Նապոլիի» սայթաքումից 🎥
«Ինտերը» դժվարին հաղթանակ է տարել` օգտվելով «Նապոլիի» սայթաքումից 🎥
15/01/2026 - 13:28

Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտերը» սեփական դաշտում 1:0 հաշվով դժվարին հաղթանակ է տարել «Լեչեի» նկատմամբ։

«Ներաձուրիի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփել է Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։

Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 72-րդ րոպեին։

Նույն տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում չի կարողացել կոտրել «Պարմայի» դիմադրությունը։ Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։

«Ինտերը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» 40 միավորով երրորդն է, «Պարման»` 22 միավորով 14-րդը, «Լեչեն»` 17 միավորով 17-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025