«Ինտերը» բաց թողեց հաղթանակը «Ատալանտայի» դեմ խաղում 🎥
«Ինտերը» բաց թողեց հաղթանակը «Ատալանտայի» դեմ խաղում 🎥
14/03/2026 - 19:59

Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Ատալանտային». գրանցվեց 1:1 հաշիվը։

«Ներաձուրին» 26-րդ րոպեից` Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի գոլից հետո, հաղթում էր 1:0 հաշվով, բայց միլանյան գրանդը խաղավերջում բաց թողեց հաղթանակը։

83-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկեց Նիկոլա Կրստովիչը։

Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 46-րդ րոպեին։

«Ինտերը» 68 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Միլանն» այս տուրում «Լացիոյին» հաղթելու դեպքում կարող է մինչև 5 միավորի կրճատել տարբերությունն առաջատարից։ «Ատալանտան» 47 միավորով 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026