Ինսինյեն Իտալիա վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել 🎥
Ինսինյեն Իտալիա վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել 🎥
04/03/2026 - 12:55

Իտալիայի Բ սերիայի 27-րդ տուրում «Պեսկարան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Պալերմոյին»։

Տանտերերից 55-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Իտալիայի ազգային հավաքականի նախկին վինգեր Լորենցո Ինսինյեն։

34-ամյա անվանի ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում համալրել «բիանկաձուրիի» կազմը` հայրենիք վերադառնալուց հետո խփելով առաջին գոլը։

Ինսինյեն առավել հայտնի է «Նապոլիում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից, որի կազմում 434 խաղում գրանցել է 122 գոլ ու 95 ասիստ։

«Պեսկարան» 21 միավորով վերջինն է` 20-րդը։ «Պալերմոն» 4-րդ տեղում է և հավաքել է 51 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026