Ինչպե՞ս է կույր և համր մարդը ոգեշնչվել Բարսելոնայի խաղով🎥
2018 թվականի փետրվարի 24-ին «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում Լա լիգայի 2017/18 մրցաշրջանի 25-րդ տուրում տարավ շարքային հաղթանակներից մեկը։ Այդ օրը «բլաուգրանասը» 6։1 հաշվով ջախջախեց «Ժիրոնային»։
Թվում է՝ սովորական հանդիպում էր, սակայն մարզադաշտում արտասովոր հյուր կար՝ 36-ամյա կոլումբացի Խոսե Ռիչարդը։ Խոսեն ո՛չ տեսնում է, ո՛չ էլ լսում։ Խոսե Ռիչադրին խաղին հետևել օգնում էր նրա ընկերը՝ Սեզար Դազան։ Այդ ամենը տեղի էր ունենում այսպես․
Խաղից հետո երկու ընկերները, ինչպես կատալոնական ակումբի բոլոր երկրպագուները, սկսեցին երգել «Բարսելոնայի» հիմնը․
Սեզար Դազան իր ընկերոջ համար հանդիպման բոլոր իրադարձությունները փոխանցում էր հատուկ գրատախտակի միջոցով։ Սեզարը ձեռքերի միջոցով տեղաշարժում էր խաղացողներին, իսկ ժեստերի օգնությամբ՝ բացատրում էր խաղացողների գործողությունները։ Բացի դրանից, այդ հատուկ գրատախտակը փոխանցում է մարզադաշտի աղմուկը, ինչը Խոսեին հնարավորություն է տալիս զգալ երկրպագուների վանկարկումներն ու աղմուկը։
Այդ գրատախտակի գաղափարն իրագործել է Սեզար Դազան, սակայն դրա գաղափարի հեղինակը հենց Խոսե Ռիչարդին, քանի որ նա շատ էր կարոտել ֆուտբոլը։
«Նա գիտի հարվածը, փոխանցում դեպի տուգանայաին հրապարակ, և գլխով հարվածները»,- բացատրում է Դազան։
Խոսեն տառաում է Ուշերի սինդրոմով, որը ի ծնե անբուժելի հիվանդություն է։ Այդ սինդրոմով տառապողները վատ են լսում (երբեմն նույնիսկ ընդհանրապես չեն լսում), իսկ տեսողության կորուստը տարիքի հետ սկսում է զարգանալ։ Խոսե Ռիչարդը լսողությունը կորցրել է 9 տարեկանում, իսկ տեսողությունը՝ 15 տարեկանում։
Խոսեն ստիված եղավ կյանքը շարունակել առանց երկու ամենակարևոր զգայարանների՝ տեսողության և լսողության, և նա չի ժխտում, որ նրա համար անչափ դժվար է, սակայն նրան օգնում են հավատն ու Սեզարը։
«Ես փորձել եմ նույնիսկ ինքնասպանություն գործել, սակայն Աստված ինձ ուժ տվեց, որպեսզի պայքարեմ և հաղթահարեմ դժվարությունները, իսկ Սեզարն ինձ համար կարծես եղբայր լինի»,- բացատրում է Խոսե Ռիչարդը։
Սեզար Դազան «Sin Límites SC» հիմնադրամի հիմնադիրն է։ Նա զբաղվում է այդպիսի գրատախտակների արտադրությամբ՝ օգնելով նաև կույր ու համր մարդկանց ֆուտբոլի հարցում։ Ամենահետաքրիրն այն է, որ Լա լիգան հետաքրքրված է Սեզարի այդ գաղափարով և մտադիր է նրանց համագործակցություն առաջարկել․
«Մենք Կուլումբիայից եկել էինք Իսպանիա, որպեզի ամբողջ աշխարհին ուղերձ հղենք։ Ֆուտբոլ սիրում են ամենուրեք»,- նշել է Սեզար Դազան։
# Բարսելոնա, Լա-լիգա, Խոսե Ռիչարդ, Սեզար Դազա