Ինչո՞ւ է Մաստանտուոնոն կարմիր քարտ ստացել «Խետաֆեի» դեմ խաղում 🎥
«Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղում (0:1) Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կարմիր քարտ է ստացել գլխավոր մրցավար Ալեխանդրո Մունյիս Ռուիսին վերավորելու համար, հաստատում է As-ը։
90+5-րդ րոպեին արգենտինացի ֆուտբոլիստն սկսել է դժգոհել մրցավարից ու ասել. «Ի՜նչ ամոթ է, անիծյալ ամոթ»։ Մունյիս Ռուիսն անմիջապես կարմիր քարտ է ցույց տվել նրան։
Այժմ երիտասարդ կիսապաշտպանին երկխաղյա որակազրկում է սպառնում։ Մաստանտուոնոն միանշանակ բաց կթողնի «Սելտայի» դեմ 27-րդ տուրի խաղը, որը կկայանա մարտի 6-ին, մեկնարկը` 23:55-ին։
18-ամյա Մաստանտուոնոն կարիերայի առաջին կարմիր քարտն է ստացել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml