Իկարդիի կրնկով խփած հիասքանչ գոլը հաղթանակ է պարգևել «Գալաթասարային» 🎥
Թուրքիայի Սուպերլիգայի 7-րդ տուրում «Գալաթասարայը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Ալանիասպորին»։
Հյուրերի միակ ու հաղթական գոլը 23-րդ րոպեին խփել է արգենտինացի անվանի հարձակվող Մաուրո Իկարդին` աչքի ընկնելով կրնկով կատարած հիասքանչ հարվածով։
32-ամյա ֆուտբոլիստը 5 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Գալաթասարայը» հաղթել է բոլոր 7 խաղերն ու 21 միավորով առաջին տեղում է, «Ալանիասպորը» 9 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am