Իգալոն նշել է, որ կլքի խաղադաշտը, եթե որևէ ռասիստական վիրավորանք լսի իր հասցեին
«Շանհայ Շենհուայի» նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն, ով ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, հաղորդել է, որ լքելու է խաղադաշտը, եթե հանդիպման ընթացքում իր մասին որևէ ռասիստական վիրավորանք լսի։
«Եթե ինձ սկսեն վիրավորել, ապա ես այդ մասին տեղյակ կպահեմ մրցավարին և կսպասեմ, որպեսզի տեսնեմ, թե նրանք ինչպես են դրան արձագանքում, սակայն եթե հանդիպման մրցավարը որևէ միջոցներ չձեռնարկի, ապա ես կհեռանամ խաղադաշտից։
Մեկ անգամ Չինաստանում խաղերից մեկի ժամանակ ինձ վիրավորեցին և խաղից հետո ես չսեղմեցի ոչ մեկի ձեռքը։ Ոչ ոք չպետք է բախվի ռասայական խտրականության։ Մենք բոլորս մարդ ենք։Անկախ մեր մաշկի գույնից՝ մենք բոլորս «միանման» ենք, մենք ապրում ենք նույն աշխարհում՝ նույն կյանքով»,- նիգերիացի հարձակվողի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
30-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում նախքան մրցաշարերի դադարը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Նշենք նաև, որ նիգերիացի հարձակվողը վարձակալությունը նախատեսված էր մինչև սույն թվականի մայիսի 31-ը, սակայն անգլիական ակումբը ևս մեկ տարով երկարաձգել է խաղացողի վարձակալության պայմանագիրը։
# Մանչեսթեր-Յունայթեդ, Շանհայ Շենհուա, Օդիոն Իգալո