«Իբրան Եվրոպա լիգայի ֆուտբոլիստ չէ»․ Զլատանն ակնարկել է Միլանից հեռանալու մասին
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ակնարկել է, որ, հնարավոր է, հեռանա միլանյան ակումբից։
«Իբրան խաղում է, որպեսզի հաղթի, հակառակ դեպքում նա կմնա տանը։ Ինձ ասացին, որ ԱՄՆ-ում կարիերան ավարտելն անչափ հեշտ է, այդ պատճառով էլ վերադարձա «Միլան»։
Ես այստեղ եմ միայն կրքի համար, այդ պատճառով էլ խաղում եմ գրեթե անվճար, իսկ այնուհետև կորոնավիրուսը կանգնացրեց ամեն ինչ, իսկ ես այդ պահին մտածեցի․ «Հնարավոր է՝ այս ամենն ինձ ակնարկում է, որ ժամանակն է ամեն ինչ ավարտելու»։
Իբրան ծնվել է ֆուտբոլ խաղալու համար, և նա դեռևս լավագույնն է ֆուտբոլում։ Տեսնենք, թե ինչպես ինձ կզգամ երկու ամիս անց։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ակումբում։ Եթե իրավիճակն ակումբում մնա նույնը, անկեղծ ասած, դժվար թե ինձ հաջորդ մրցաշրջանում տեսնեք «Միլանի» կազմում։
Իբրան Եվրոպա լիգայի ֆուտբոլիստ չէ, իսկ «Միլանն» այն ակումբը չէ, որ հանդես գա Եվրոպա լիգայում»,- շվեդ հարձակվողի խոսքերը մեջբերում է Sportweek-ը։
# Եվրոպա-լիգա, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան