Իբրահիմովիչը առաջին գոլն է խփել Միլան վերադառնալուց հետո?
Երեկ «Միլանը» ընկերական հանդիպման շրջանակում 9 անպատասխան գնդակ է ուղարկել «Ռոդենսի» դարպասը։ Միլանյան ակումբի կազմում գոլերից մեկի հեղինակը դարձել 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով 8 տարվա դադարից հետո վերադարձել է «Միլան»։ Հարձակվողը մասնակցել է միայն առաջին խաղակեսին։
Միլանյան ակումբի կազում դուբլի հեղինակ են դարձել Դավիդե Կալաբրիան, Կշիշտոֆ Պյոնտեկը, իսկ Հական Չալհանօղլուն, Լուկաս Պակետան, Ռաֆայել Լեաուն և Սամուել Կաստելիեխոն աչքի են ընկել մեկական անգամ։
«Միլանը» Twitter-ի պաշտոնական էջում ներկայացրել է խաղի տեսույթունը․
# Զլատան-Իբրահիմովիչ, Միլան