Ժորժինիոն տպավորիչ ռեկորդ է սահմանել Պրեմիեր լիգայի շրջանակում
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Աստոն Վիլլայի» նկատմամբ։
Այդ խաղում «ազնվականների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժորժինիոն, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, իտալացի կիսապաշտպանը 2021 թ. Պրեմիեր լիգայի շրջանակում 11-մետրանոցից խփել է արդեն 10 գոլ` դառնալով մեկ օրացույցային տարում «նշակետից» ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։
30-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է Մեթյու Լե Տիսիեի («Սաութհեմպտոն») և Սթիվեն Ջերարդի («Լիվերպուլ») ռեկորդային ցուցանիշը, ովքեր համապատասխանաբար 1994 և 2014 թվականներին մեկ օրացույցային տարվա ընթացքում ԱՊԼ-ի շրջանակում 11-մետրանոցից աչքի են ընկել 9 անգամ։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ժորժինիոն «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 23 խաղում խփել է 9 գոլ, որոնք բոլորն էլ եղել 11-մետրանոցի իրացումից հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Ժորժինիո, Մեթյու Լե Տիսիե, Չելսի, Սթիվեն Ջերարդ