«Ժոտան արտակարգ անձնավորություն էր, որին հարգում էին բոլորը». Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ցավակցական ուղերձը

«Ժոտան արտակարգ անձնավորություն էր, որին հարգում էին բոլորը». Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ցավակցական ուղերձը

03/07/2025 - 13:20

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ցավակցական ուղերձ է հղել «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրե Սիլվայի մահված կապակցությամբ.

«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ամբողջ ֆուտբոլային հանրությունը խորապես վշտացած են Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի մահվան կապակցությամբ։

Դիոգու Ժոտան ոչ միայն ֆանտաստիկ խաղացող էր, որը գրեթե 50 հանդիպում է անկացրել ազգային հավաքականում, այլև արտակարգ անձնավորություն էր, որին հարգում էին բոլորը` նրա խաղընկերներն ու մրցակիցները։ Նա վարակիչ ուրախություն ուներ և հեղինակություն էր իր շրջապատում։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան խորին ցավակցությունն է հայտնում Դիոգուի և Անդրե Սիլվայի ընտանիքին ու ընկերներին, ինչպես նաև «Լիվերպուլ» և «Պենաֆիել» ակումբներին, որտեղ համապատասխանաբար խաղացել են ֆուտբոլիստները»,- նշված ՊՖՖ-ի հրապարակման մեջ։

28-ամյա Դիոգու Ժոտան և նրա 25-ամյա եղբայրը` Անդրե Սիլվան, հուլիսի 3-ի վաղ առավոտյան մահացել են ավտովթարի հետևանքով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023