Ժիրուն շոկի ենթարկեց Սևիլիային 🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, որտեղ «Սևիլիան» մրցեց «Չելսիի» դեմ։
Առաջին հայացծքից հավասար ընթացած խաղում բավականին անկակնկալ արդյունք գրանցվեց․ «Չելսին» հաղթեց 0։4 հաշվով, իսկ լոնդոնյան ակումբի կազմում ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց Օլիվիե Ժիրուն, ով դարձավ պոկերի հեղինակ։
E խմբի մյուս խաղում էլ «Կրասնոդարը» 1։0 հաշվով հաղթեց «Ռենին» և նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր։
«Չելսին» այս հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր և 1/8 եզրափակչի ուղեգիր կնվաճի 1-ին տեղով։ «Սևիլիան» մնաց 10 միավորով և միանշանակ լինելու է երկրորդը։ «Կրասնոդարի» ակտիվում կա 4, իսկ «Ռենի»՝ 1 միավոր։
# Կրասնոդար, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեն, Սևիլիա, Օլիվիե Ժիրու