Ժիրուի բենեֆիսը. Միլանը ջախջախեց Զալցբուրգին` 9 տարի անց նվաճելով ՉԼ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր🎥
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Միլանը» E խմբի շրջանակում «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Զալցբուրգի» դեմ։
«Ռոսոներիները» բավական գրագետ հանդիպում հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Օլիվիե Ժիրուն` իր անվան դիմաց գրանցելով 2 գոլ և 2 գոլային փոխանցում։
Ֆրանսիացի հարձակվողն օգնեց աչքի ընկնել նաև Ռադե Կրունիչին ու Ժունիոր Մեսիասին։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Չելսի» 2:1 «Դինամո Զագրեբ»
E խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Չելսի» – 13 միավոր
- «Միլան» – 10 միավոր
- «Զալցբուրգ» – 6 միավոր
- «Դինամո Զագրեն» – 4 միավոր
Այսպիսով, «Չելսին» ու «Միլանը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Զալցբուրգը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։
Նշենք, որ միլանյան ակումբը 9 տարվա դադարից հետո նվաճեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զալցբուրգ, Միլան, Չեմպիոնների-լիգա, Ջունիոր Մեսիաս, Ռադե Կրունիչ, Օլիվիե Ժիրու