Թրիլլեր Փարիզում. ՊՍԺ-ն ֆանտաստիկ comeback արեց Լիլի դեմ խաղում🎥
Լիգա 1-ի 24-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լիլի» դեմ։
Փարիզյան ակումբի համար հանդիպումը բավական հաջող մեկնարկեց. Քրիստոֆ Գալտիեի թիմը 17-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով։
Նախ 11-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն, ապա 17-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Նեյմարը։
Հանդիպման ընթացքում հյուրերը բեկեցին խաղի ընթացքն ու երեք անգամ գրավեցին փարիզյան ակումբի դարպասը։
Պաուլու Ֆոնսեկայի թիմի կազմից գոլերը խփեցին Բաֆոդե Դիակիտեն, Ջոնաթան Դևիդն ու Ժոնաթան Բամբան։
Այդուհանդերձ, «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստները չկոտրվեցին և խաղավերջում կարողացան comeback անել` հաղթելով 4:3 հաշվով։
Տանտերերը Կիլիան Մբապեի ջանքերով 87-րդ րոպեին հավասարեցրին, իսկ 90+5-րդ րոպեին Լեո Մեսսին տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավեց «շների» դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 57 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Լիլը», 41 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լիգա-1, Լիլ, Կիլիան-Մբապե, Նեյմար, Պաուլու Ֆոնսեկա, ՊՍԺ, Ջոնաթան Բամբա, Ջոնաթան Դևիդ, Քրիստոֆ Գալտյե