Թրիլլեր Վիգոյում. Բարսելոնան 90+7-րդ րոպեին հաղթանակ կորզեց Սելտայի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» Վիգոյի «Բալայիդոս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։
«Բլաուգրանան» ծանր ընթացաք ստացած խաղում մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեց 90+7-րդ րոպեին։
Կատալոնական ակումբի կազմից 45-րդ րոպեին հաշիվը հացեց Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆայել Բենիտեսի թիմի պատասխան գոլը 47-րդ րոպեին խփեց Յագո Ասպասը։
Թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ փորձից դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, հերոսացավ և հաղթանակ պարգևեց հյուրերին։
Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 54 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։
«Սելտան», 20 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Յագո Ասպաս, Ռաֆայել Բենիտես, Ռոբերտ-Լևանդովսկի, Սելտա