Թրիլլեր Վարշավայում. Սպարտակը 90+7-րդ րոպեին հետ մղած 11-մետրանոցի շնորհիվ դուրս եկավ ԵԼ-ի 1/8 եզրափակիչ🎥
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» C խմբի շրջանակում Վարշավայում մրցեց տեղի «Լեգիայի» դեմ։
Մոսկովյան ակումբ Զելիմխան Բակաևի 17-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ մինչև 90+7-րդ րոպեն հաղթում էր տանտերերին, սակայն խաղավարտին «Սպարատկի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված։
Նշակետին մոտեցավ «Լեգիայի» հարձակվող Տոմաշ Պեկհարտը, սակայն չեխ ֆուտբոլիստի հարվածից հետո «Սպարտակին» փրկեց դարպասապահ Ալեքսանդր Սելիխովը` պահպանելով հաղթական հաշիվը։
Այս հաղթանակի շնորհիվ Ռուի Վիտորիայի թիմը վաստակեց 10 միավոր և առաջ անցավ «Նապոլիից» ու «Լեսթերից» ու խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` նվաճելով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Նմենք, որ եթե «Սպարտակը» չհաղթեր, ապա C խմբում կզբաղեցներ միայն 3-րդ հորիզոնականը և դուրս կմնար Եվրոպա լիգայից ու պայքարը կշարունակեր Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում։
C խմբից Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճեց նաև «Նապոլին», որը համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Լեսթերին» ու 2022 թ. գարնանը հանդես կգա մրցաշարի 1/16 եզրափակիչում։
Ինչ վերաբերում է «Լեսթերին», ապա «աղվեսները» կխաղան Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Սելիխով, Եվրոպա-լիգա, Զելիմխան Բակաև, Թոմաշ Պեկհարտ, Լեգիա, Լեսթեր, Կոնֆերենցիաների լիգա, Նապոլի, Ռուի Վիտորիա, Սպարտակ, Սպարտակ-Մոսկվա