Թրիլեր Վալենսիայում. «Բարսան» ֆանտաստիկ comeback արեց «Լևանտեի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Լևանտեի» դեմ խաղում։
Առաջին խաղակեսից հետո վալենսիական ակումբը Իվան Ռոմերոյի ու Խոսե Լուիս Մորալեսի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը բեկեց հանդիպման ընթացքը` ֆանտաստիկ comeback անելով։
«Բլաուգրանայից» 49-րդ ու 52-րդ րոպեներին աչքի ընկան Պեդրին ու Ֆերան Տոռեսը, իսկ հաղթական գնդակը 90+1-ին խփեց մրցակցի պաշտպան Ունայի Էլխեսաբալը` գրավելով սեփական դարպասը։
Կատալոնական ակումբը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Լևանտեն» միավոր չունի ու զբաղեցնում է 18-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am