Թրիլեր Հռոմում! «Յուվեն» 90+3-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց «Ռոմայից» 🎥
Թրիլեր Հռոմում! «Յուվեն» 90+3-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց «Ռոմայից» 🎥
02/03/2026 - 12:04

Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Յուվենտուսը» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեց «Ռոմայի» հետ։

«Ջալոռոսին» հաղթում էր նախ` 1:0, ապա` 3:1 հաշվով, բայց թուրինյան գրանդը կարողացավ թրիլերային ոչ-ոքի կորզել` պարտությունից խուսափելով 90+3-րդ րոպեին։

Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմի գոլերը խփեցին Վեսլին, Էվան Ն’Դիկան ու Դոնիել Մալենը։

«Բիանկոներիից» աչքի ընկան Ֆրանսիշկու Կոնսեյսաուն, Ժերեմի Բոգան ու Ֆեդերիկո Գատին։

«Ռոման» 51 միավորով 4-րդն է, «Յուվեն»` 47 միավորով 6-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026