Թուրքիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող ֆուտբոլիստը հրաժարվել է կրել «ոչ պատերազմին» գրվածքով շապիկը
Թուրքիայի 2-րդ դիվիզիոնի 27-րդ տուրի շրջանակում «Էրզրումը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է «Անկարագյուջուին»։
Հանդիպումից առաջ «Էրզրումի» ֆուտբոլիստներն ակցիա են իրականացրել` դաշտ դուրս գալով «ոչ պատերազմին» գրվածքով շապիկներով` ի աջակցություն Ուկրաինային, որտեղ փետրվարի 24-ից պատերազմ է հրահրվել։
Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Futbol Anadolu-ն, «Էրզրումի» պաշտպան Այկութ Դեմիրը չի աջակցել ակցիան ու դաշտ է դուրս եկել ակումբի սովորական մարզաշապիկով։
«Մերձավոր Արևելքում ամեն օր հազարավոր մարդիկ են զովում։
Կան մարդիկ, ովքեր անտեսում են դաժանություններն այդ տարածաշրջանում, ովքեր լռում են դրա մասին, սակայն անում են ճիշտ հակառակը, երբ խոսք է լինում Եվրոպայի մասին։
Ես ինձ հարմարավետ չէի զգա այդ մարզաշապիկով, սակայն ցավում եմ անմեղ զոհերի համար»,- նշել է Դեմիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այկութ Դեմիր, Անկարագյուջու, Էրզրում, Թուրքիայի երկրորդ դիվիզիոն