Թուրքիայի հավաքականը նահանջեց C դիվիզիոն🎥
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին տուրի շրջանակում Հունգարիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Թուրքիայի հավաքականին։
Մագյարներին հաղթանակ պարգևեցին Դավիդ Սիգերի և Կևին Վարգայի խփած գոլերը։
Այս հաղթանակի շնորհիվ Հունգարիայի հավաքականը վաստակեց 11 միավոր և B դիվիզիոնի 3-րդ խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ նվաճելով A դիվիզիոնի ուղգեիր։
Թուրքիայի հավաքականն իր հերթին մնաց 6 միավորով և նահանջեց վերջին՝ 4-րդ հորիզոնական և մրցաշարի հաջորդ խաղարկությունում պայքարը կշարունակի C դիվիզիոնում։ Սերբիայի հավաքականը նույնպես ուներ 6 միավոր, սակայն խփած և բաց թողած գնդակների ավելի լավ հարաբերակցության շնորհիվ սերբերը պահպանեցին իրենց տեղը B դիվիզիոնում։
# Ազգերի լիգա, Թուրքիայի հավաքական, Հունգարիայի հավաքական