Թոմաս Տուխել. Դեռ Ամերիկայի գավաթից առաջ գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի ակումբից հեռանալու որոշումը:
-Ես հիասթափվում եմ, եթե ֆուտբոլիստը ուշացած է ներկայանում: Բայց մեր միջև ոչ մի տարաձայնություն չկա, հիմա դա ակումբի և Նեյմարի խնդիրն է: Մենք աշխատում ենք միասին, այժմ նա ակումբի հետ է:
-Դուք արդյոք գիտեի՞ք, որ նա ցանկանում է հեռանալ:
-Այո, ես դա դեռ Ամերիկայի գավաթից առաջ գիտեի, բայց դա ակումբի և ֆուտբոլիստի գործն է: Ես թիմի մարզիչն եմ, նա իմ խաղացողն է: Եթե նա գտնվում է հանդերձարանում, ապա նա իմ խաղացողն է, ես պետք է աշխատեմ նրա հետ:
-Մտածե՞լ եք դուք արդյոք «ՊՍԺ»-ի ապագայի մասին առանց Նեյմարի:
-Ես ամեն ինչի պատրաստ եմ: Մենք պետք է ճկուն լինենք: Ես նրա հետ այդ մասին չեմ խոսել: Ես հանգիստ եմ, դա ակումբի խնդիրն է, ես չեմ խառնվում:»,- Տուխելի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: