Տուխել․ «Լեմպարդն ինձ sms էր ուղարկել՝ մաղթելով ամենայն բարիք»
«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ակումբի նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին․
«Խոստովանում եմ, որ Ֆրենկի հեռացումն ակումբի աշխատակիցներին հիասթափեցրել է։ Ես շատ եմ հարգում նրան և ինքս համարվել եմ նրա երկրպագուն, երբ նա դեռևս ֆուտբոլիստ էր։
Անչափ հետաքրքիր էր հետևել, թե նա ինչպես էր շարժվում և ինչպես էր իրեն պահում դաշտում։ Նա առանցքային խաղացող էր դաշտում՝ ցույց տալով, թե ինչ է նշանակում լինել «Չելսիի» ֆուտբոլիստ, առաջնորդ, նվիրվածություն և հաղթելու ցանկություն։
Ես հարգում եմ նրան նաև որպես մարդ, հարգում եմ այն ամենը, ինչ նա արել է, իսկ իմ հարգանքն ավելի մեծացավ, երբ ես sms-հաղորդագրություն ստացա նրանից։
Այն անձնական նամակ էր, որտեղ նա ինձ ամենայն բարիք էր մաղթում։ Մենք անպայման կհանդիպենք, երբ հնարավորություն լինի»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը փոխանցում է «ազնվականների» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Ֆրենկ Լեմպարդին, իսկ նրա փոխարեն նշանակեց Թոմաս Տուխելին։ «Չելսիի» ղեկին Տուխելն իր նորամուտի խաղում չկարողացավ հաղթել «Վուլհվերհեմպտոնին»․ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Ներկա պահին «կապույնտերը», ԱՊԼ-ի շրջանակում անցկացրած 20 խաղից հետո, վաստակել են 30 միավոր՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Չելսի, Վուլվերհեմփթոն, Ֆրենկ-Լեմպարդ