Թիկնիզյան. «Մեր հավաքականի համար ընկերական խաղեր չկան» 🎥
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին.
«Մեր հավաքականի համար ընկերական խաղեր չկան։ Կան խաղեր, որոնք պետք է հաղթենք և ուրախություն պարգևենք մեր երկրպագուներին։ Մեզ համար միշտ առաջնային է լինելու հաղթանակը։
Իմ ոգևորությունն ու պատասխանատվությունն անփոփոխ են. ուզում եմ լավագույնը լինել իմ դիրքում և առավելագույնը տալ հավաքականին։ Այդպես մտածում է մեր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ»,- 26-ամյա ֆուտբոլիստը։
Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։
Ամբողջ ասուլիսը` տեսանյութում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բելառուսի հավաքական, ընկերական-հանդիպումներ, Հայաստան - Բելառուս, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան