Թիկնիզյանն առաջին անգամ մասնակցել է «Հավերժական դերբիին» 🎥
Սերբիայի Սուպերլիգայի 9-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի գլխավոր դերբիում 2:1 հաշվով հաղթել է «Պարտիզանին»։
Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Տիմի Էլշնիկն ու Նեմանյա Ռադոնիչը։ «Պարտիզանից» աչք է ընկել Յովան Միլոշևիչը։
«Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը փոխարինվել է ընդմիջմանը։ Նա 45+2-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով։
Սա հայ ֆուտբոլիստի կարիերայի «Հավերժական» առաջին դերբին էր։ Թիկնիզյանն այս տարվա ամռանն է տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա»։
«Ցրվենան» հաղթել է անցկացրած բոլոր 7 խաղերում ու 21 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Պարտիզանը» 19 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am