Թիկնիզյանն անհավանական հարվածով առաջին գոլն է խփել «Ցրվենա Զվեզդայում» 🎥
Սերբիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Նովի Պազարին»։
Հյուրերից 38-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով հաշիվը բացեց Նաիր Թիկնիզյանը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը «Ցրվենա Զվեզդայում» պաշտպոնական խաղերում խփել է առաջին գոլը։
26-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 76-րդ րոպեին։
Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը դուրս եկավ Սերբիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml