Թիկնիզյանի նորամուտը հաջող էր. «Ցրվենա Զվեզդան» ջախջախիչ հաղթանակ տարավ առաջին տուրում 🎥
Սերբիայի Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի Ռայկո Միտիչի անվան ստադիոնում մրցեց «Յավոր Իվանիցայի» դեմ։
Տանտերերը շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։
Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Միրկո Իվանիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռադե Կրունիչը և Բրունո Դուարտեն։
«Ցրվենա Զվեզդայի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Բելգրադը ներկայացնող ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից