Թիկնիզյանի հերթական գոլը! Լոկոմոտիվը հաղթեց Ուրալին 🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լոկոմոտիվը» Մոսկվայի «ՌԺԴ Արենա» մարզադաշտում մրցեց «Ուրալի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։
«Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Թիկնիզյանը, ով 90+5-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։
24-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 16 խաղում դարձել է արդեն 6 գոլի հեղինակ։
«Լոկոմոտիվի» կազմից մեկ գոլ էլ խփեց Եվգենի Մորոզովը։
Այս հաղթանակից հետո Միխայիլ Գալակտիոնովի թիմը վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Ուրալը», 19 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լոկոմոտիվ, Միխայիլ Գալակտիոնով, Նաիր Տիկնիզյան, Ուրալ, ՌՊԼ