Թիկնիզյանի ասիստն օգնել է «Ցրվենա Զվեզդային» դուրս գալ Սերբիայի գավաթի 1/8 եզրափակիչ 🎥
Սերբիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է երկրի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սլովեն Ռումային»։
Հյուրերից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը 57-րդ րոպեին ասիստ է կատարել Միրկո Իվանիչին։
26-ամյա ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբ տեղափոխվելուց հետո երկրորդ գոլային փոխանցումն է կատարել։ Նա մասնակցել է 19 հանդիպման։
Վլադան Միլոևիչի գլխավորած թիմը դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ «Ցրվենա Զվեզդան» գավաթի նախորդ 5 խաղարկությունների անփոփոխ հաղթողն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Սերբիայի գավաթ, Ցրվենա Զվեզդա