Թիկնիզյանը չի բացառել, որ կվերադառնա ՌՊԼ
Թիկնիզյանը չի բացառել, որ կվերադառնա ՌՊԼ
08/04/2026 - 21:36

«Ցրվենա Զվեզդայի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա հավանական վերադարձի մասին, հայտնում է Metaratings-ը։

«Իմ ուղին ֆուտբոլ խաղալն է։ Ինչ վերաբերում է ՌՊԼ վերադառնալուն, ապա տեղին չի լինի դա ընդհանրապես բացառելը։ Կարծում եմ` ամեն ինչ կախված է հանգամանքներից։

Նույնը վերաբերում է նաև Եվրոպայում հանդես գալուն։ Այսօվրա դրությամբ «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ եմ։ Առջևում մրցաշրջանի եզրափակիչ հատվածն է, ու կենտրոնացած եմ միայն դրա վրա։

Իմ գլխավոր նպատակը եվրագավաթներում հանդես գալն է, բայց, կրկնում եմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից»,- ասել է 26-ամյա պաշտպանը։

Հայ ֆուտբոլիստը ռուսական ակումբներից խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում, Մոսկվայի «Լոկոմոտիվում» և Կուրսկի «Ավանգարդում»։ Նա Պրեմիեր լիգայում 126 խաղում 14 գոլ է խփել, կատարել 11 ասիստ։

Թիկնիզյանը նախորդ ամռանը 1,7 միլիոն եվրոյով «Լոկոմոտիվից» տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա», որի կազմում 38 խաղում 1 գոլ ու 4 ասիստ է գրանցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026