Թրիլեր Լիսաբոնում! «Բարսելոնան» գերգոլառատ խաղում անհավանական comeback արեց 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» Պորտուգալիայի մայարաքաղաք Լիսաբոնում մրցեց «Բենֆիկայի» դեմ։
«Բլաուգրանան» չնայած բավական անհաջող հանդիպում անցկացրեց, սակայն կարողացավ գերգոլառատ պայքարում անհավանական comeback անել` հաղթելով 5:4 հաշվով։
Կատալոնական ակումբը պարտվում էր նախ 1:3, ապա` 2:4, սակայն հաջողվեց փրկել խաղը, նաև հաղթանակ կորզել 90+6-րդ րոպեին։
Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, որը երկու անգամ դիպուկ էր 11-մետրանոցից։ Դուբլ գրանցեց նաև Ռաֆինիան, որը խփեց իր թիմի հաղթական գոլը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Էրիկ Գարսիան։
«Բենֆիկայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վանգելոս Պավիլիդիսը, իսկ պորտուգալական ակումբի չորրորդ գոլի դրվագում մրցակցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն գրավեց սեփական դարպասը։
Հանդիպման հակահերոսը «Բարսելոնայի» դարպասպաահ Վոյցեխ Շյեսնին էր, որն իր թիմի բաց թողած երկրորդ գոլի դրվագում անհաշվենկատ դուրս եկավ, բախվեց սեփական խաղընկեր Ալեխանդրո Բալդեին, ինչից հետո Պավլիդիսը գրավեց դատարկ դարպասը։ Լեհ դարպասապահը բաց թողած երրորդ գոլում նույնպես անմիջական մեղավորությունն ունեցավ, քանի որ սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց։
Հաղթանակից հետո «կապտանռնագույնները» վաստակեցին 18 միավոր և երկրորդ տեղում են, «Բենֆիկան» 10 միավորով 1ճ-րդն է։ «Բարսելոնան» ապահովեց տեղը մրցաշարի 1/8 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, բենֆիկա, Էրիկ Գարսիա, Չեմպիոնների-լիգա, Ռաֆինիա, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռոնալդ Արաուխո, Վանգելիս Պավլիդիս, Վոյցեխ Շյեսնի